Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել. Քաղաքագետ
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում կայացած Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»։ Գագաթնաժողովից հետո ընդունված Գաբալայի հռչակագրում նույնպես ամրագրված է նույն ձևակերպումը՝ որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային բաղադրիչ։ Մինչ Բաքուն փաստացի հայտարարում է, որ միջանցքի գաղափարը իրագործված համաձայնություն է, Հայաստանի վարչապետի խոսնակը փորձում է համոզել հանրությանը, թե Ալիևի խոսքերը «չեն վերաբերում ՀՀ տարածքին»»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Այս արձագանքը ոչ թե հստակ քաղաքական դիրքորոշում է, այլ փորձ՝ պատրանք ստեղծել, թե ամեն ինչ կարելի է բացատրել «յուրովի»։ Սա déjà vu է։ Նույն սխալը տեսել ենք 2020-ին, երբ Փաշինյանը փորձում էր հավատացնել, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի նշանակում ռուսական վերահսկողություն։ Այդ ինքնախաբեությունն ավարտվեց Արցախի կործանմամբ։ Այսօր նույն սխեման կրկնվում է։ Փաշինյանը կրկին փորձում է սեփական մեկնաբանությամբ ներկայացնել միջազգային փաստաթուղթը՝ այս անգամ՝ Վաշինգտոնի հռչակագիրը։ Սակայն պատմությունը չի ներում նման «քմահաճություն»: Այն, ինչ ներկայումս ներկայացվում է որպես «տրանսպորտային նախագիծ» կամ «խաղաղության ուղի», վաղը կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության հերթական խաթարում։ Այս իրավիճակում իշխանության լռությունը կամ պատրանքային մեկնաբանությունները այլևս չեն կարող համարվել դիվանագիտական զսպվածություն․ դա քաղաքական անպատասխանատվություն է, որը հարվածում է պետության ինքնիշխան հիմքերին»։