Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությունից հետո, երբ հասարակության մի ստվար զանգված դեռ ոգևորված ու հույսով լի էր՝ «երկրում վիճակ է փոխվելու», իրենց նորածին երեխաներին սկսեցին տալ «Նիկոլ» անունը։ Միայն 2018 թվականին 13 նորածնի կոչել են Նիկոլ։ Այս միտումը հաջորդ տարիներին էականորեն նվազել է, արդյունքում այս տարվա առաջին կիսամյակում որևէ մեկը չի ցանկացել իր որդին կրի այդ անունը։
Panorama.am-ին Հայաստանի վիճակագրական կոմիտեից տրված տվյալների համաձայն, վերջին 8 տարիներին 35 երեխայի անվանակոչել են Նիկոլ։
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Վ. Արևշատյանի կողմից ներկայացված՝ 2017թ.-ից մինչև 2025թ. I կիսամյակն ընկած ժամանակահատվածում ծնվածների շրջանում Նիկոլ անունով երեխաների թվաքանակը՝ աղյուսակով՝
մարդ
|
Անուն |
Տարի/ժամանակահատված |
||||||||
|
2017թ. |
2018թ. |
2019թ. |
2020թ. |
2021թ. |
2022թ. |
2023թ. |
2024թ. |
2025թ. հունվար-հունիս |
|
|
Նիկոլ |
2 |
13 |
5 |
3 |
5 |
2 |
1 |
4 |
0 |
Վիճակագրության համար աղբյուր է հանդիսացել՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրը։