Ցավում եմ՝ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը Վաղարշապատի միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում. Սիոն Սրբազան
Հասարակություն
13:34 09/10/2025

Ցավում եմ՝ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը Վաղարշապատի միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում. Սիոն Սրբազան

Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը հայտարարություն է տարածել՝ կապված նախօրեին Վաղարշապատի տոնի առիթով կազմակերպված տոնակատարությանը մասնակցելուն. 

«Իբրև Արմավիրի թեմի առաջնորդ ի պաշտոնե մշտապես մասնակցել եմ թեմի տարածքում կազմակերպված կարևոր միջոցառումներին և իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր։

Բացառություն չէ նաև Վաղարշապատի տոնին՝ քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամաշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։

Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցավում եմ՝ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը Վաղարշապատի միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում. Սիոն Սրբազան