Դուք էդ թասիբը չունեք, որ դիմեք՝ Բագրատ Սրբազան․ Արթուր Սարգսյանը վրդովվեց, դատական նիստն ընդհատվեց
Իրավունք
18:29 09/10/2025
Հայաստան

Դուք էդ թասիբը չունեք, որ դիմեք՝ Բագրատ Սրբազան․ Արթուր Սարգսյանը վրդովվեց, դատական նիստն ընդհատվեց

«Սրբազանը և անձամբ հենց  առաջին դատական նիստերին խնդրեցինք, որ այստեղ դիմենք նրան Բագրատ Սրբազան, այլ ոչ թե՝ Վազգեն Գալստանյան, դուք ընդունեցիք, որի համար շատ շնորհակալ ենք։Բայց մեր մեղադրողները, որ էսօր էս կեղծ, շինծու գործով 18 արդարների մեղադրել են, զրկել են ազատությունից՝ իրենց երեխաների, ծնողներից, սուսուփուս նստելու փոխարեն ասում են՝ արա, նստի տեղդ։ Ուրեմն, ես՝ որպես կալանավոր և այս գործով մեղադրյալ, հորդորում եմ, քանի որ այդ գործողությունը դուք պետք է անեիք, բայց տեսանք՝ չարեցիք, կալանքը տալիս եք,  պահում եք, այդ ամեն ինչը անում եք՝ նորմալ է, բայց որ այստեղ էդ արդարությունը պետք է պահեք, էդ էլ չեք պահում, ասեմ՝  մենք և՛ արդարությունը գիտենք, և՛ մեր նամուս-թասիբը պահելու ձևը գիտենք։ Ուրեմն մեղադրողն՛եր, դուք դաժե էդ թասիբը չունեք, որ դիմեք՝ Բագրատ Սրբազան։ Լսե՛ք, մի ընդհատե՛ք։ Եթե դուք էդ կամքը չունեք, որ արտահայտվեք»,- Դատարանում ասաց Արթուր Սարգասյանը , որի խոսքն ընդհատեցին մեղդրողները։

Իրավիճակը լարվեց։ Սարգսյանը վրդովվեց՝ հայտարարելով․ «Ո՞վ կարա Սրբազանի հետ սենց խոսա»։

Դատավորը, չկարողանալով հանդարտեցենել իրավիճակը, հայտարարեց ընդմիջում։

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder