Իրանի վրա հարձակումը չափազանց կարևոր էր, քանի որ եթե դա տեղի չունենար, նրանք, հավանաբար, մինչ այժմ կունենային միջուկային զենք․ Թրամփ
Քաղաքական
20:30 09/10/2025
Աշխարհ

Իրանի վրա հարձակումը չափազանց կարևոր էր, քանի որ եթե դա տեղի չունենար, նրանք, հավանաբար, մինչ այժմ կունենային միջուկային զենք․ Թրամփ

«Իրանի վրա հարձակումը չափազանց կարևոր էր, քանի որ եթե դա տեղի չունենար, նրանք, հավանաբար, մինչ այժմ կունենային միջուկային զենք, և ոչ թե մեկ, այլ մի քանի միջուկային մարտագլխիկներ: Այնպես որ, նույնիսկ եթե մենք գործարք կնքեինք, այդ ամենի վերևում մի մեծ մութ ամպ կախված կլիներ, և դա արդեն բոլորովին այլ կլիներ: Իրանը բոլորովին այլ իրողություն է»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Անդրադառնալով Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմին,  Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմն ավարտվել է։

«Այս հանգստյան օրերին ԱՄՆ նախագահը կմեկնի Եգիպտոս, որտեղ կստորագրեն խաղաղության մասին բոլոր փաստաթղթերը։ Գազան կվերակառուցվի, իսրայելցի պատանդները ազատ կարձակվեն երկուշաբթի կամ երեքշաբթի»,- ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder