Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ովքեր են լինելու Արման Թաթոյանը «Միասնության թևեր» անունով նախաձեռնության կորիզը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Միասնության թևեր» անունով նախաձեռնություն է սկսում, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։ Նախաձեռնության կորիզը ՄԻՊ նախկին աշխատակազմն է, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Տեղեկացանք, որ նրա հետ է նաև նախկին ՔՊ-ական պատգամավոր Աննա Կարապետյանը, որը 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա՝ «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021-ին չընդգրկվեց ցուցակում: ՀՀԿ-ի իշխանության շրջանում էլ 3 տարի եղել էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի օգնականը։ 21-ից հետո Կարապետյանը մի կարճ շրջան ԱՄՆ-ում էր: Հիմա ակտիվ կիսվում է Թաթոյանի գրառումներով։ Մեր տեղեկություններով, նա է վարում Թաթոյանի և ՀԱԿ-ի միջև բանակցությունները, հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 22/21 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մեղադրվել է ընտրությունների կեղծման մեջ՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի, դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
Ճի՞շտ է, որ Թաթոյանի կուսակցության ակտիվում եք լինելու՝ հարցրինք Ա․ Կարապետյանին։ «Իսկ կուսակցություն կա՞ արդեն»: Արդեն կա հայտարարություն։ «Ես մի քիչ ուրիշ բան գիտեմ, և քանի որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք այդ մասին չխոսենք, իսկ Թաթոյանն իմ շատ մտերիմ ընկերն է, մենք վաղուց ենք իրար ճանաչում»: Լավ, այլ կերպ հարցս ձևակերպեմ՝ Թաթոյանի թիմո՞ւմ եք։ «Կներեք, հետո կխոսենք, ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։