Պատվարժան դատարան, բոլորս ենք հասկանում, թե գզգզված մազերով չուչելն ում կնոջ նմանակը պետք է լիներ. Պաշտպան
Իրավունք
17:20 09/10/2025
Հայաստան

Պատվարժան դատարան, բոլորս ենք հասկանում, թե գզգզված մազերով չուչելն ում կնոջ նմանակը պետք է լիներ. Պաշտպան

18 արդարների գործով անցնող Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ընթացող դատական նիստում միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի  նկատմամբ քրեական հետապնդումը։ Նա համոզմունք հայտնեց, որ Ա. Ալեքսանյանի նկատմամաբ քրեական հետապնդում իրականացվում է միայն Բագրատ Սրբազանին աջակցելու համար։

«Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում դրված են  փաստական երկու տվյալներ, որոնցից որևէ մեկը հետազոտության կարիք չունի։ Դրանցից առաջինը գաղտնալսման արձանագրությունն ու վերծանումն է, որտեղ Արմեն Ալեքսանյանը խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցության մասին։ Մյուսն իր ֆեյսբուքյան ու տիկտոկյան էջերում հրապարակված տեսանյութն է»,-ասաց Կոչուբաևը։

Նա նկատեց, որ Ա. Ալեքսանյանին առաջադրված է նույն մեղադրանքը, ինչ մյուս 17 արդարներին՝ ահաբեկչության, իշխանության զավթման փորձ։

«Համադրելով մեղսագրված արարքը ձվածեղի տեսանյութի հետ՝ ակնհայտ է դառնում մի պարզ իրողություն, այդ տեսանյութը չէր կարող որևէ ձևով ահաբեկչությանը կամ իշխանության զավթմանը նախապատրաստեր»,-ընդգծեց նա՝  ավելացնելով, որ պատեհ պահն է վերջ տալ մեղադրանք կոչվող խեղկատակությանը։

Կոչուբաևն ասաց, եթե այսօր Ալեքսանյանի նկատմամբ հետապնդումը չդադարեցվի, ինձնից լսելու եք միշտ, որ Ա. Ալեքսանյանն այստեղ է բացառապես Բագրատ Սրբազանին սատարելու ու գզգզված մազերով չուչելի լայվին նախապատրաստության համար։

«Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, պատվարժան դատարան, քանի որ բոլորս ենք հասկանում, թե գզգզված մազերով չուչելն ում կնոջ նմանակը պետք է լիներ և ինչի համար ըստ էության Ա. Ալեքսանյանը ենթարկվեց քաղաքական վրեժխնդրության»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder