Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
20:17 09/10/2025
Հայաստան
Վթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին, կա 2 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder