Տ․ Արամ և Տ․ Տարոն քահանաները չեն ներկայացել Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին
Հասարակություն
14:11 10/10/2025
Հայաստան

Տ․ Արամ և Տ․ Տարոն քահանաները չեն ներկայացել Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին

Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։

«Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»,- փոխանցել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար Պարույր ավագ քահանա Ավետիսյանը։

(Գլխավոր նկարում՝ Տ․ Արամ քհն․ Ասատրյանն է)

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder