Բոլոր քաղաքական նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում. Սերժ Սարգսյան
Քաղաքական
15:08 10/10/2025
Հայաստան

Բոլոր քաղաքական նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում. Սերժ Սարգսյան

«Բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ վերջին շրջանում տարբեր քաղաքական նախաձեռնություն են ստեղծում։

Դիտարկմանը, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է հայտնել քաղաքական նախաձեռնության մասին,  և այն ասոցացնում են իր հետ, երրորդ նախագահն ասաց. «Մարդիկ կարող են, չգիտեմ, բաժակ նայել, ենթադրություններ անել, իմ մասնակցության մասին տարբեր կարծիքներ հայտնել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր քաղաքական նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում. Սերժ Սարգսյան