Շատ-շատերին խորհուրդ կտայի, որ ուղղակի հաշվի առնեն Ջեֆրի Սաքսի ասածները. Սերժ Սարգսյան
Քաղաքական
16:58 10/10/2025
Հայաստան

Շատ-շատերին խորհուրդ կտայի, որ ուղղակի հաշվի առնեն Ջեֆրի Սաքսի ասածները. Սերժ Սարգսյան

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել հանրահայտ հանճարեղ մարդու ասածները»,-դատական նիստից հետո նման կերպ արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհահռչակ ակադեմիկոս Ջաֆրի Սաքսի հայտարարության վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ  վերջինս ասել էր, թե վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանը ներքաշում է Իրան-Իսրայել հակամարտության մեջ։

«Շատ-շատերին, ովքեր զբաղվում են այդ հարցերով, խորհուրդ կտայի, որ  ուղղակի հաշվի առնեն Ջեֆրի Սաքսի ասածները»,-ասաց նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ-շատերին խորհուրդ կտայի, որ ուղղակի հաշվի առնեն Ջեֆրի Սաքսի ասածները. Սերժ Սարգսյան