Տիկին նախարարը անտեղյակ է, որ «նախկինների» օրոք այսպիսի զբոսանքները եղել են պարբերաբա. Անուշ Պողոսյան
Առողջություն
16:27 10/10/2025
Հայաստան

Տիկին նախարարը անտեղյակ է, որ «նախկինների» օրոք այսպիսի զբոսանքները եղել են պարբերաբա. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է

«Այսօր Անահիտ Ավանեսյանը մի հրապարակում է արել, որտեղ ցույց է տվել ի դեմս իրեն` կառավարության բարիդրացիական վերաբերմունքը Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների հանդեպ` նրանք զբոսնել էին Դիլիջանում։ Տիկին նախարարը անտեղյակ է, որ «նախկինների» օրոք այսպիսի զբոսանքները եղել են պարբերաբար, պացիենտների համար կազմակերպվել են մշակույթային միջոցառումներ` թատրոններ,համերգներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև գործել է տարբեր խմբակներ` պացիենտների օրը հետաքրքիր դարձնելու համար։ Պարզապես «նախկիններ»  դա չեն համարել համացանցային իրադարձություն և պացիենտների մասնակցությամբ նախընտրական ռիլեր չեն նկարահանել` ասելով«տեսեք մենք ինչ լավն են»։

Հ.Գ.Նախկինները մեղավոր չէին, որ այլ արժեհամակարգ ունեին.....

Աղբյուրը`Panorama.am
Placeholder