Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միկի, հեռացիր». Մխիթարյանը հիշել է, թե ինչպես Մոուրինյոն իրեն դուրս հանեց «Մանչեսթեր Յունայթեդից»
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր դժվար հարաբերությունների մասին: euro-football.ru-ն հիշեցնում է, որ հայ ֆուտբոլիստը պորտուգալացու հետ առաջին անգամ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղացել է 2016- 2018 թվականներին:
«Մոուրինյոն մեկուկես տարի քննադատում էր ինձ: Մի օր ես կորցրի ինքնատիրապետումս և կոպիտ պատասխանեցի նրա քննադատությանը, որից հետո նա ասաց. «Դուրս արի այստեղից, այլևս չեմ ուզում քեզ տեսնել»»:
Նա մարզումների ժամանակ ինձ երբեք ոչինչ չէր ասում, բայց ամեն երեկո նույն հաղորդագրությունն էր ուղարկում. «Միկի, խնդրում եմ հեռացիր»։ Ես միշտ պատասխանում էի, որ կհեռանամ, հենց որ համապատասխան թիմ գտնեմ, հակառակ դեպքում կսպասեմ մինչև ամառ։ Հունվարի կեսերին նրա հաղորդագրությունը փոխվեց. «Միկի, հեռացիր, դա թույլ կտա ինձ պայմանագիր կնքել Ալեքսիս Սանչեսի հետ»։ Ես պատասխանեցի. «Ես կհեռանամ, բայց ոչ քեզ բարեհաճություն անելու համար։ Եվ խնդրում եմ, դադարիր ինձ հաղորդագրություն գրելուց», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։