Ո՞րն է երիտասարդ ֆուտբոլիստների «հիվանդությունը»՝ ըստ Մխիթարյանի
Սպորտ
09:58 10/10/2025
Հայաստան

Ո՞րն է երիտասարդ ֆուտբոլիստների «հիվանդությունը»՝ ըստ Մխիթարյանի

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջինհարցազրույցում խոսել է այն խնդրի մասին, որը նկատում է  երիտասարդ խաղացողների մոտ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը նշել է, որ ֆոտբոլիստների սերը հեռախոսների նկատմամբ «հիվանդություն» է։

«Եթե նայեք գիշերային երկնքին, կտեսնեք բազմաթիվ աստղեր։ Բայց եթե կենտրոնանաք միայն մեկ աստղի վրա, ապա մյուսներին չեք նկատի։ Նույնն է հեռախոսի դեպքում։ Եթե ողջ ընթացքում նայում ես դրան, դադարում ես տեսնել, թե ինչ է տեղի ունենում շուրջդ։ Ես չեմ սիրում, երբ այն հաճախ են օգտագործում հանդերձարանում կամ մարզասրահում։ Դա նույնպես ազդում է  արդյունքների վրա, հետո խաղացողը նայում է միայն գնդակին, չի տեսնում խաղընկերներին։ Սա շատ երեխաների մոտ հիվանդություն է ու ոչ միայն ֆուտբոլում»,-ասել է Մխիթարյանը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder