ՊԵԿ-ն «Էվրիկա» սուպերմարկետին տուգանել է 40 մլն դրամով
Իրավունք
13:27 10/10/2025
Հայաստան

ՊԵԿ-ն «Էվրիկա» սուպերմարկետին տուգանել է 40 մլն դրամով

Պետական եկամուտների կոմիտեն հսկողական աշխատանքներ է իրականացրել  ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Արդյունքում, ինչպես Panorama.am-ին հայտնեցին կոմիտեից, «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը տուգանվել է 40 մլն դրամով։ Այս սուպերմարկետը մշտապես աչքի է ընկել ՀԴՄ չտրամադրելու իր պրակտիկայով։

ՀԴՄ չտրամադրելու համար հաջորդ խոշոր չափով տուգանվածը «Գազ Պրոպան» ընկերությունն է։ ՊԵԿ-ն այս տնտեսվարողին տուգանել է 14 մլն 196 հազար դրամով։ 10-ական մլն դրամով տուգանվել են նաև «Սի Փի Էս էներջի գրուպ» ու «Ֆլեշ» ընկերությունները։

«Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Մասնավորապես,  13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է 34 մլն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 128,2 մլն դրամ տուգանք»,-նշում են ՊԵԿ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder