Պուտինը կասկածով է վերաբերում Ռուսաստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թվերին
Տնտեսություն
12:59 10/10/2025
Աշխարհ

Պուտինը կասկածով է վերաբերում Ռուսաստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թվերին

Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է, թե որքան է այս տարի կազմել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։

«Այս տարի 4 մլրդ»,-ասում է Փաշինյանը։

«Ինչքա՞ն, ոոոչ, ավելի շատ է»,-արձագանքում է Պուտինը։

«Անցած տարի կազմել է մոտ 9 մլրդ»,-շարունակում է Փաշինյանը։

«Ոչ, շատ է»,-պատասխանում է Վ. Պուտինը։

Նշենք, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը  կազմել է 12,4 միլիարդ դոլար։  Այս տարվա հունվար-հուլիս ամսիների  ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3․98 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 52․12%-ով կամ 4․3 մլրդ դոլարով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder