ARARAT-ն առաջին անգամ ներկայացավ Bar Convent Berlin միջոցառմանը
Տնտեսություն
13:39 10/10/2025
Հայաստան

ARARAT-ն առաջին անգամ ներկայացավ Bar Convent Berlin միջոցառմանը

ARARAT հայկական կոնյակն առաջին անգամ մասնակցեց Bar Convent Berlin (BCB) -ին՝ բարերի և խմիչքների ոլորտում Եվրոպայի առաջատար և աշխարհի ամենաազդեցիկ ցուցահանդեսներից մեկին, որը տեղի է ունեցել Բեռլինում հոկտեմբերի 6 - 8-ը։

Իր անդրանիկ մասնակցության շրջանակներում ARARAT-ը ներկայացրեց հայկական կոնյակների իր հիմնական տեսականին, ինչպես նաև համային ARARAT Flavors շարքը՝ մասնագետներին և հյուրերին առաջարկելով իսկության ու նորարարության  հիշարժան փորձառություն։ Այցելուներին առաջարկվում էր բացահայտել բրենդի բազմազան հավաքածուն՝ ուղեկցվող համտեսների միջոցով, որոնք ընդգծում էին ARARAT-ին այդքան բնորոշ նորարությունն ու վարպետությունը։  

Այս կարևոր իրադարձությունն ընդգծում է ARARAT-ի երկարաժամկետ նվիրվածությունը կոկտեյլային մշակույթին, ինչպես նաև բրենդի հավակնությունն ընդլայնելու իր ներկայացվածությունը ալկոհոլի համաշխարհային շուկայում։ Միքսոլոգիայի տասնամյակների փորձով և որակի նկատմամբ անշեղ հանձնառությամբ, բրենդը շարունակում է ոգեշնչել բարմեններին և սպառողներին ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ARARAT հայկական կոնյակի խոր, բալանսավորված և ուրույն դիմագիծը թե՛ դասական, թե՛ ժամանակակից մատուցումներում։


«Bar Convent Berlin ցուցահանդեսին մասնակցությունը ARARAT-ի համար նոր կամուրջ է միջազգային գործընկերների և սպառողների հետ երկխոսելու, ինչպես նաև մեր դիրքը որպես միջազգային բրենդ ամրապնդելու համար։ Մենք հպարտ ենք ներկայացնելու մեր ժառանգությունը և վարպետությունն այս հեղինակավոր հարթակում և դիտարկում ենք այն  որպես ևս մեկ քայլ դեպի ARARAT կոնյակների գլոբալ շուկայի ընդլայնում», – ասում է Երևանի կոնյակի գործարանի  վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։   

ARARAT-ի նորամուտը BCB արտացոլում է իր ռազմավարական տեսլականը՝ ամրապնդելու իր դերը խմիչքների միջազգային շուկայում՝ կամրջելով հայկական ավանդույթը ժամանակակից միքսոլոգիայի հետ և վերահաստատելով իր տեղը  որպես աշխարհում ճանաչված ալկոհոլային բրենդներից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder