Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». ՔՊ-ական Էմմա Պալյանն իր հայտարարագիրը լրացրել է սխալներով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա «դրսում չմրսի», իր հայտարարագիրը լրացրել է սխալներով:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ սխալների մասին է խոսքը:
Սխալ 1՝ Համաձայն Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ նա ունի համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը ձեռք է բերվել 2022 թվականին, և դարձել հեղափոխական Պալյանի ձեռքբերումներից մեկը։ Պալյանի 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա բնակարանը գնել է 25,2 դրամով։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 13 մլն 222 հազար դրամ, որից 10 մլն 222 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 1,5 մլն դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Եկամուտներից 1,5 մլն դրամը «այլ եկամուտներ» են, որոնց աղբյուրը նշված չէ։ Այսինքն՝ պատգամավորը ունի կողմնակի եկամուտ, որը թաքցնում է հայտարարատու մարմնից: Սա օրինախախտում է:
Սխալ 2՝ Էմմա Պալյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022-ին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։
Սխալ 3՝ Էմմա Պալյանի հայտարարագրի համաձայն՝ ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, չի աշխատում, սակայն ամուսնու հայտարարագրում վերջինս 1 մլն 294 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել «ՀԱՅԱՆՏԱՌ»-ից։ Սրան զուգահեռ՝ Պալյանի ամուսինը նախորդ տարի գնել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա 2,5 մլն դրամ արժեքով, որը իր տարեկան եկամտի կրկնակին է։ KIA մակնիշի մի մեքենա էլ Մարտիրոսյանը գնել էր 2023 թվականին՝ 1,5 մլն դրամով։
Մարտիրոսյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 150 հազար դրամ։
Վարկեր չկան, համապատասխան եկամուտներ չկան, սակայն վերջին 2 տարիներին ամեն տարի Մարտիրոսյանը գնել է մեկ մեքենա։ Նշենք նաև, որ Պալյանի ամուսինը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամ է, Էմմա Պալյանն ինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է անդամակցում։
Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։
ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։ Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով: Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձևակերպումը վրիպակ էր համարել և նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձևակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաև պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։ Ահա այսպիսին է Էմմա Պալյանի ընտանիքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։