Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովից առաջ ռեպլիկներով է փոխանակվել Փաշինյանի և Ալիևի հետ
Քաղաքական
11:29 10/10/2025
Տարածաշրջան

Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովից առաջ ռեպլիկներով է փոխանակվել Փաշինյանի և Ալիևի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախքան ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասին անցնելը մի քանի բառ  է փոխանակել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեսանյութը հրապարակվել է «Պուլ պերվովո»Telegram ալիքով, որը մոտ է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

«Իլհամ Հեյդարի, իսկ դուք ասում էիք, թե չի գա, երեկ անհանգստանում էիք։ Ես ասում էի, չէ՞, որ Նիկոլ Վովային առանց մեզ տեղ չունի գնալու», -ասել է Լուկաշենկոն Ալիևին և Փաշինյանին, որոնք նստած էին կողք կողքի այն դահլիճի բազմոցին, որտեղ Տաջիկստանի նախագահը հանդիպում էր ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։

Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հարաբերությունները վերջերս չափազանց բարդ են եղել։ Փաշինյանը նախկինում մեղադրել էր Բելառուսի նախագահին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ և հայտարարել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է։ Հայաստանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՄ միջոցառումներին, որոնք անցկացվել են Բելառուսում, որտեղ Մինսկը նախագահում է 2025 թվականին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովից առաջ ռեպլիկներով է փոխանակվել Փաշինյանի և Ալիևի հետ