Արսեն Ղուկասյանի վրա կան բռնnւթյան հետքեր, որոնք արձանագրվել են ՄԻՊ աշխատակիցների կողմից. Փաստաբան
Հասարակություն
13:37 10/10/2025
Հայաստան

Արսեն Ղուկասյանի վրա կան բռնnւթյան հետքեր, որոնք արձանագրվել են ՄԻՊ աշխատակիցների կողմից. Փաստաբան

«Արսեն Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր։ Դրանք արձանագրվել են ՄԻՊ աշխատակիցների կողմից»,- դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորվել է «խուլիգանության» համար։ 

Տ. Սողոյանն ասաց, որ դատախազությունը պետք է անհապաղ  քննության առարկա դարձնի Ա. Ղուկասյանի առողջության հետ կապված ներկայացված փաստաթղթերը։

«Ակնկալիքս մեկն է՝ ինչպիսի անհապաղությամբ կայացնում են կալանավորման որոշումը, նույն արագությամբ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների հաշվի առնելու հանգամանքը ու ազատ արձակեն։ Երբ որ դատախազությանն է պետք, անհապաղ որոշումներ են կայացնում, երբ որ կա կյանքին սպառնացող ռիսկ, դատախազությունը  չի շտապում»,- ասաց Սողոյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Ղուկասյանի վրա կան բռնnւթյան հետքեր, որոնք արձանագրվել են ՄԻՊ աշխատակիցների կողմից. Փաստաբան