Մելանյա Թրամփը հայտնել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին և նրա հետ բաց հաղորդակցության գիծ ունի
Քաղաքական
20:17 10/10/2025
Աշխարհ

Մելանյա Թրամփը հայտնել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին և նրա հետ բաց հաղորդակցության գիծ ունի

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է երեխաների պաշտպանության վերաբերյալ իր նամակին։

«Նախագահ Պուտինը ստացել է իմ նամակը։ Նա պատասխանել է գրավոր՝ ցույց տալով Ռուսաստանում բնակվող ուկրաինացի երեխաների հարցով ինձ հետ անձամբ շփվելու ցանկությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։

Առաջին տիկնոջ խոսքով՝ իր ներկայացուցիչն անմիջականորեն համագործակցում է Պուտինի թիմի հետ՝ երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու հարցի շուրջ։

«Այդ ժամանակվանից ի վեր նախագահ Պուտինը և ես բաց հաղորդակցության գիծ ենք ունեցել այս երեխաների բարեկեցության հարցերով։ Վերջին երեք ամիսների ընթացքում մենք ունեցել ենք մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ և հեռախոսազրույցներ՝ բոլորը բարի կամքով», -ասել է Թրամփը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մելանյա Թրամփը հայտնել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին և նրա հետ բաց հաղորդակցության գիծ ունի