Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանը երկու իրարամերժ ուղիների առջև է կանգնել. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, թե ինչ պայմանագրի մասին է խոսում։ Կարծես թե խոսքը «հյուսիս-հարավ» կոմունիկացիայի մասին է, որը պետք է անցնի Ադրբեջանով, ինչից Ադրբեջանը խույս է տալիս և «արևելք-արևմուտք» բրիտանա-արևմտյան նախագիծն է առաջ տանում։ Դրանք իրարամերժ աշխարհաքաղաքական նախագծեր են, հաշվի առնելով ներկա աշխաչհաքաղաքական հակամարտությունը։
Նաև նրա մասին է, որ Ադրբեջանում չեն տեղակայվի Ռուսաստանի հակառակորդ ուժերը, ըստ 2020 թվակսնի ռուս-ադրբեջանական պայմանագրի։
Այն, որ «մեր կողմից ամեն ինչ կանենք դրա համար» ոնց-որ սպառնալիք հնչի՝ երկկողմանի պայմանագրի կատարումը միայն մի կողմը չի ասում, որ ամեն ինչ կանի դրա համար, անկախ մյուս կողմի կամքի։
Ադրբեջանը երկու իրարամերժ ուղիների առջև է կանգնել, երկու տարբերակներն էլ վտանգներ են պարունակում»։