Գիշերվա ընթացքում պլանավորում ենք ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները. Ավինյան
Հասարակություն
16:49 11/10/2025
Հայաստան

Գիշերվա ընթացքում պլանավորում ենք ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները. Ավինյան

«Այս պահի դրությամբ օդի որակը Երևանում բարելավվել է, սակայն  քամիներով պայմանավորված հնարավոր է՝ տաբեր ժամերի տարբեր պատկեր լինի»,-Նուբարաշենի այրվող աղբավայրից հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, հրդեհի մարման, հողածածկման աշխատանքները շարուակվում են։

«Գիշերվա ընթացքում պլանավորում ենք ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները մեզմելու օդում կուտակվող փոշու խնդիրը»,-ասաց նա։

Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից,  որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder