Արեգա Հովսեփյան. Քանի դեռ մենք մղկտում ենք Արցախի մասին խոսելիս, ուրեմն Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ
Քաղաքական
14:38 11/10/2025
Հայաստան

Արեգա Հովսեփյան. Քանի դեռ մենք մղկտում ենք Արցախի մասին խոսելիս, ուրեմն Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ

«Մեզ հաճախ են հարցնում, ո՞րն է խաղաղության Ձեր այլընտրանքը։ Մեր պատասխանը հստակ է, խաղաղությունն այլընտրանք չունի։ Այլընտանքը երաշխիքներով ապահովված խաղաղությունն է։ Մեր առաջարկած երաշխիքները, ոչ թե հեռախոսահամար, ձեռքսեղմումն է, այլ հզոր պետությունը, հզոր տնտեսությունը, համերաշխ հասարակությունը, բազմակենտրոն արտաքին քաղաքականությունը»,-իր ելույթում հայտարարեց ««Մեր ձևով» շարժման անդամ, արցախցի Արեգա Հովսեփյանը։

Նա ընդգծեց՝ երեք պատերազմ մեզ բերած մարդն առաջարկում է ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։

«Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Պարտության սիմվոլը մշտական գայթակղության աղբյուր է թշնամու համար նոր հարձակումներ նախաձեռնելու։ Հետևաբար բանակցողի փոփոխությունն այլընտրանք չունի»,-ասաց շարժման անդամը։

Խոսելով Արցախ վերադարձի մասին՝ Ա. Հովսեփյանն ընդգծեց, որ արցախցիների իրավունքների պաշտպանությունը սակարկման ենթակա չէ ու այլընտրանք չունի։

«Արցախի մասին ես կարող եմ երկար, շատ երկար խոսել, բերել բազմաթիվ հիմնավորումներ միջազգային իրավունքից ու կոնվենցիաներից, բայց կասեմ պարզապես հետևյալը՝ ուզում ես հելի վեր, իջիր ցած,  քանի դեռ մենք մղկտում ենք Արցախի մասին խոսելիս, ուրեմն Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder