Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
Սպորտ
21:33 11/10/2025
Հայաստան

Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն էր:

Երկամարտի 461 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder