Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին. Ավինյան
Հասարակություն
21:41 11/10/2025
Հայաստան

Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին. Ավինյան

Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին։

Ավելի վաղ նա հայտնել էր. որ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր: Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը մարտական հաշվարկ: Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder