Արփինե Հովհաննիսյան. Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ..... ինքնшսպшն են եղել
Իրավունք
22:29 11/10/2025
Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ..... ինքնшսպшն են եղել

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը գրում է.

«Երեկ գիշեր ըստ նախնական հաշվարկների 1.6 մլն մարդ կորցրել է իր կարողությունը, որը գնահատվում է շուրջ 19-40 մլրդ դոլար` կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով: Սա անգամներ ավելին է քան, օրինակ, անկումը, որը տեղի էր ունեցել կովիդի ժամանակ կամ FTX-ի սնանկացման ժամանակ: Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ..... ինքնասպան են եղել:

Հայաստանում հայտնի են նման տարբեր սխեմաներ, երբ հազարավոր մարդկանցից, ովքեր իրենց խնայողությունները ցանկանում են ներդնել որևէ տեղ, ներգրավում են ահռելի գումարներ` առանց բուրգի վերևում գտնվող մարդկանց մասին ինֆորմացիա ունենալու, առանց գրավոր ձևակերպումների ու դետալների: Ուզում եմ հասկանալ, իրավասու մարմինները` ֆինանսական և ոչ միայն, տեղյա՞կ են այս ամենի մասին թե՞ ոչ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder