12-ամյա Մաքսը որոնվում է որպես անհետ կորած
Իրավունք
23:09 11/10/2025
Հայաստան

12-ամյա Մաքսը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հոկտեմբերի 11-ին։

Ոստիկանությունից հայտնում են, որ Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս է եկել ք․ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։

Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder