Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր. Ավինյան
«Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ»,-աղբավայրում կատարվող աշխատանքների մասին հայտնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։
«Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։ Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,-հայտնել է Ավինյանը։