Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանի պատմական Բերնագա վանքում խոշոր հրդեհ է բռնկվել։
«Հրշեջները երեկ երեկոյան աշխատանքներ են տանում Վալետտա-Բրիանցայի Բերնագա վանքում բռնկված հրդեհը մարելու համար։ Կրակը մեկուսացվել է, և տուժած տարածքում ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Հրշեջ ծառայության կողմից գիշերը արված լուսանկարներից երևում է, որ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը և ամբողջությամբ ընդգրկել է շենքը։
Rainews24 լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրդեհի պահին վանքում գտնվել է 21 միանձնուհի։ Նրանք հեռուստացույցով դիտում էին Հռոմի պապ Լևոն XIV-ի պատարագը։ Բոլորը տարհանվել են և անվնաս են մնացել։
1628 թվականին հիմնադրված Միլանի մոտակայքում գտնվող Լա Վալետտա Բրիանցայի վանքը այն վայրն էր, որտեղ վերջերս սրբադասված «հազարամյակի սուրբ» Կառլո Ակուտիսը ստացավ իր առաջին հաղորդությունը։