Քոչարյանն ու Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով ՀՀ-ն դեպի կnրծանարար պատերшզմ. Զուրաբյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
16:12 13/10/2025
Հայաստան

Քոչարյանն ու Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով ՀՀ-ն դեպի կnրծանարար պատերшզմ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

«Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկոլ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կագավիճակի առկախում՝ ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ 

Ըստ Զուրաբյանի, միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ Փաշինյանը  2019-ին մերժել է անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմի:

«Քո իսկ խոստովանությամբ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն: 

Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել էր.  «Ինչո՞ւ Հայաստանի  նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։

Առաջին տարբերակ` ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումներից։

Երկրորդ տարբերակ` նրանց կողմից նկարագրվող այդ  հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քոչարյանն ու Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով ՀՀ-ն դեպի կnրծանարար պատերшզմ. Զուրաբյանը՝ Փաշինյանին