Բյուրեղավանում երեխայի մաhվшն պատճառ դարձած երկաթյա կոնստրուկցիայով սղարանն ամրացված չէր եղել. հարուցվել է վարույթ
Իրավունք
13:13 13/10/2025
Հայաստան

Բյուրեղավանում երեխայի մաhվшն պատճառ դարձած երկաթյա կոնստրուկցիայով սղարանն ամրացված չէր եղել. հարուցվել է վարույթ

Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։ Նշանակվել է դիակի դատաբժշակական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- Panorama.am-ին փոխանցեցին քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում  մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին արցախցի փոքրիկի կյանքի համար։ Սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Արամ Գևորգյանը հրապարակել է երեխայի լուսանկարն ու գրել. «Արցախցի էս պստոն մահացավ համայնքային կառավարման բարդակի ու անտերության հետևանքով. Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ 100 տարվա մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որը ոչ մի ձև ամրացված չէր եղել, ընկել էր 6-ամյա երեխայի գլխին»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder