Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին ամիսների ընթացքում Երևանի երկու տարբեր թաղամասերում հայտաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, գանգեր։ Քննչական կոմիտեից Panorama.am-ը տեղեկացավ, որ երկու դեպքում էլ նշանակված դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել։
Մասնավորապես։
Հունիսի 7-ին մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) անելու ժամանակ մարդու գանգ էր հայտնաբերվել: Քննչական կոմիտեից հայտնեցին, որր դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Սեպտեմբերի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա հայտնաբերվել էին մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է։