Ո՞ւմ են պատկանում. Երևանում հայտնաբերված գանգերի հետքերով
Իրավունք
12:25 13/10/2025
Հայաստան

Ո՞ւմ են պատկանում. Երևանում հայտնաբերված գանգերի հետքերով

Վերջին ամիսների ընթացքում Երևանի երկու տարբեր թաղամասերում հայտաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, գանգեր։ Քննչական կոմիտեից Panorama.am-ը տեղեկացավ, որ երկու դեպքում էլ նշանակված դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննությունների  եզրակացությունները դեռևս չեն ստացվել։

Մասնավորապես։

Հունիսի 7-ին մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) անելու ժամանակ մարդու գանգ էր հայտնաբերվել: Քննչական կոմիտեից հայտնեցին, որր դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Սեպտեմբերի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա հայտնաբերվել էին մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ւմ են պատկանում. Երևանում հայտնաբերված գանգերի հետքերով