Ռոնալդուն, Մեսսին ու Պելեն չեն. Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Զիդանի
Աշխարհում
11:53 14/10/2025
Աշխարհ

Ռոնալդուն, Մեսսին ու Պելեն չեն. Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Զիդանի

«Ռեալ Մադրիդի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը բացահայտել է, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Պատմության լավագույն խաղացողը՞։ Ես կնշեի՝ բրազիլացի Ռոնալդոյին։ Այն, ինչ նա անում էր դաշտում, անհավանական էր», - ESPN-ի հաղորդմամբ՝ ասել է լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռոնալդոն խաղացել է «Ռեալ Մադրիդի», «Բարսելոնայի», «Ինտերի», «Միլանի» և այլ թիմերի կազմում։ Նա Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 99 խաղ, խփել 62 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։

Զիդանը  պատասխանել է նաև այն հարցին, թե ում կնախընտրեր կրկին մարզել՝ խորվաթ Լուկա Մոդրիչի՞ն, թե՞ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես կընտրեի երկուսին էլ։ Ինձ դուր են գալիս և՛ Ռոնալդուն, և՛ Մոդրիչը։ Նրանք անհավանական խաղացողներ են։ Ես տեսել եմ նրանց մարզումները «Ռեալ Մադրիդում»։ Խաղերի ժամանակ այդ թիմի խաղացողները գրեթե երբեք չէին կորցնում գնդակը», -  MadridXtra-ի հաղորդմամբ, ասել է Զիդանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն, Մեսսին ու Պելեն չեն. Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Զիդանի