«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը փոխել ազգանունը
Օրվա մամուլ
08:41 14/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը փոխել ազգանունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, պարզվում է, փոխել է ազգանունը: Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունն է վերցրել, սակայն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է:

Ինքն ի սկզբանե Վարդանյան է եղել, ապա, երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը` տատիկի ազգանունն է վերցրել, իսկ երբ փաստաթղթային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց. «Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»: Այդուհանդերձ, ինչ-որ ֆինանսական գործարքի համար ազգանուն փոխելը ոչ պակաս ուշագրավ փաստ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder