Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
TIME ամսագրի նոյեմբերի համարի շապիկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։ Խմբագրությունն այդպիսով մեծարել է Թրամփին՝ Գազայում հաստատված պատմական խաղաղության համաձայնագրից և պատանդների վերադարձից հետո։
«Գազայում պահվող իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակներում: Եվ որպես համաձայնագրի մի մաս, Իսրայելը ազատ է արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների և ևս 1700 Գազայի բնակիչների, որոնք ձերբակալվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։ Համաձայնագիրը կարող է դառնալ Թրամփի երկրորդ ժամկետի կարևորագույն նվաճումը և կարող է ռազմավարական շրջադարձային կետ լինել Մերձավոր Արևելքի համար։ Չնայած Իսրայելը և Համասը ընդունել են երկփուլ համաձայնագիրը, դեռևս կա հնարավորություն, որ այն կարող է խզվել»,-գրել է պարբերականը։
Սոցիալական ցանցի իր էջում ԱՄՆ նախագահը, արձագանքելով պարբերականի հրապարակմանը, նշել է՝ հոդվածը լավն է, իր նկարը՝ ոչ։
«Time ամսագիրն իմ մասին լավ պատմություն է գրել, բայց նկարը բոլոր ժամանակների ամենավատ նկարն է։ Մազերս անհետացած են, գլխիս վրա ահավոր փոքր լողացող թագի նման մի բան է։ Ես երբեք չեմ սիրել ներքևից արված լուսանկարները, բայց սա սուպեր վատ լուսանկար է, որն արժանի է հետ կանչվելու։ Ի՞նչ են անում նրանք, և ինչո՞ւ»,-գրել է ԱՄՆ նախագահը։