Որոշում եմ կայացրել դուրս գալ ՔՊ-ից. Ռազմիկ Մկրտչյան
Քաղաքական
10:24 14/10/2025
Հայաստան

Որոշում եմ կայացրել դուրս գալ ՔՊ-ից. Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը հայտարարել էՔՊ-ից դուրս գալու մասին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։

Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։

Հիշեցնենք, որ նա թաղապետի պաշտոնից հեռացել էր այս տարվա հունիսին՝ նշելով, որ պատճառներն անձնական են։ Օրեր անց նա կալանավորվել էր։ Մամուլը գրել էր, որ Ռազմիկ Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից, Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշում եմ կայացրել դուրս գալ ՔՊ-ից. Ռազմիկ Մկրտչյան