Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը. Արմեն Աշոտյան
Քաղաքական
13:27 14/10/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը. Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը ենթադրեց, որ Փաշինյանը տեսել է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, նա որոշել է «պլաստինկեն» փոխել։

«Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասաց Աշոտյանը հիմնավորելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։

«Հետևաբար իր կողմից կրթության քարոզչությունը փարիսեություն է ու ցինիկություն»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Հայտնելով, որ սովորելն իրոք կարևոր է լավ ապրելու և արժանի քաղաքացի դառնալու համար՝ Աշոտյանը կոչ արեց «Սովորե՛ք Նիկոլի ինադու, կարծում եմ, որ իր օրինակը այլևս բացառություն է մեր պատմության մեջ, այլևս երբեք իր նման թերուս, անհայրենիք, անարժեք մարդ հայաստանում իշխանության չի լինելու։ Սովորեք ձեր համար, երկրի համար, Նիկոլի ինադուն և նրան հանելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը. Արմեն Աշոտյան