Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն Ս. Կարապետյանի
Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ին մեկնարկելիք նսիտում դատարանը քննելու է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
«Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանն սաց՝ հույս ունեն, որ դատական համակարգն ի վերջո կսթափվի ու արդարադատություն կիրականացնի՝ ծառայելուվ հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի։ Ավելի վաղ նա նշել էր, եթե Ս. Կարապետյանին ազատ չարձակեցին, ապա շաբաթվա վերջին անցկացնելու են մեծ հանրահավաք Ազատության հրապարակում։