Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը և նախարարության համապատասխան ստորաբաժանումները Վրաստանից արտաքսել են 26 օտարերկրյա քաղաքացիների:
«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Իրաքի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Հորդանանի և Չադի 26 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է: Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսումն իրականացնելը», – 1tv.ge-ի հաղորդմամբ, նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։