Նոր հանքերի ի հայտ գալը Արարատի մարզը կդարձնի միանշանակ հանքարդյունաբերական... Գինեվետցիները դեմ են.Օլեգ Դուլգարյան
Օրվա թեմա
17:19 14/10/2025
Հայաստան

Նոր հանքերի ի հայտ գալը Արարատի մարզը կդարձնի միանշանակ հանքարդյունաբերական... Գինեվետցիները դեմ են.Օլեգ Դուլգարյան

Վեդի համայնքի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ նախնական հանրային լսումներ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման ծրագրի վերաբերյալ: Նախագծով նախատեսում է նաև ցեմենտի գործարանի կառուցում։ Հանրային լսումների ժամանակ իրավիճակը լարվեց գյուղի վարչական ղեկավարության և հանքին դեմ գյուղացիների ու բնապահպան ակտիվիստների միջև։ Գյողի վարչական ղեկավարը ընդհատեց հանրային լսումները՝ հարցերի կրկնվելու պատճառաբանությամբ՝ չանցնելով ելույթների փուլին, ինչը ՇՄԱԳ օրենքի խախտում է։ Panorama.am-ը դիմեց հանրային լսումներին ներկա բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգրայանին՝ խնդրելով գնահատել կատարվածը։

Օ. Դուլգարյան-Այն հանրային լսում չէր՝ ընդհանրապես որևէ ձևաչափի։ Հանրային լսումը, որպես ժողովրդավարության գործիք, որոշակի շրջանակ և չափանիշներ ունի, որը պետք է ապահովվի։ Առաջին՝ ոստիկանության մեծ կուտակումներ էին, եթե նկարներով նայենք՝ երևի 20 և ավելի ոստիկան կլիներ, որոնք փորջում էին թույլ չտալ հարակից գյուղերի ներկայացուցիչների մուտքը՝ ասելով, թե առաջինը պետք է Գինեվետի բնակիչները մտնեն։ Այդ փորձը կասեցվեց, բայց հրահանգը հստակ կար և պետք է, որ եկած լիներ տեղական իշխանություններից, ինչը երևում էր իրենց ելույթներից։

Սա ՇՄԱԳ օրենքին չեր համապատասխանում։ Ոստիկանն ի՞նչ կապ ուներ հանրային լսումներին մարդկանց դասակարգելու և ըստ որոշակի խմբերի առաջնայնություն տալով ներս թողնելու։ ՏԻՄ մարմինները հանրային քննարկման ժամանակ թույլ չէին տալիս, որ լինեն ելույթներ։ Օրենքը հստակ սահմանում է, որ հանրային լսումների ժամանակ պետք է լինեն հարցեր, կարծիքներ և ելույթներ։ Իրենք ռեկլամենտով սահմանափակել էին միայն հարցերով և վերջում տեսան, որ չեն կարողանում վերահսկել, ելույթների և կարծիքների շրջանակն ընդլայնվում է ու այն հետագայում կդժվարացնի, իրենց՝ ավագանու կողմից կայացվելիք որոշման լեգիտիմությունը, այսինքը, եթե բացասական կարծիքները շատ լինեն, ապա բավարար հիմքեր չեն լինի, որպեսզի ավագանին դրական որոշում կայացնի հանքշահագործման ծրագրին։

Այդ պատգճառով էլ իրենք անօրինական, կամայականորեն կասեցրին հանրային լսումները՝ հայտարարելով, թե լսումներն ավարտված են, քանի որ հարցերը կրկնվում են, և դահլիճից դուրս եկան։

 Այսինքը, դրանք իրենց ձևաչափով և կազմակերպական ձևով հանրային լսումներ չեն և հեռու են հանրային քննարկումներ լինելուց։

 Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, որ երբ տեղական իշխանությունները տեսնում են, որ կարծիքները դրական չեն՝ լսումները փակված են հայտարարում և լքում են տարածքը։ Այն մեկ ամսի առաջ եղավ Քարաբերդում և մի քանի այլ համայքներում։

 Իսկ հանրային լսումներին մասնակիցների 70-80 %-ը դեմ էին հանքին սակայն չկարողացան իրենց կարծիքն արտահայտել, ուղղակի իրենց թույլ չտրվեց...

Panorama.am-Նախորդ տարի էլ նույն ընկերությունը համայնք էր մտել նույն հանքշահագործման ծրագրով և ստացել բացասական եզրակացություն, այս անգամ ի՞նչ էր փոխվել և ինչպե՞ս կգնահատեք ոստիկանների գործողությոնները։

Օ. Դուլգարյան-Ես ոստիկանների հետ այս անգամ ուղիղ հաղորդակցվում էի և իրենց բացատրեցի, որ օրենք են խախտում և ես կկապվեմ ՆԳՆ-ի համապատասխան բաժնի հետ...

Նախորդ տարի նույն ծրագրի համար բացասական եզրակացություն ստացած նույն ընկերության մարդիկ փոխել են ընկերության անվանումը և ներկայացրել ծրագիր։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ հայցվող տարածքի չափն էր փոքրացվել՝ մոտ 10 հա և խոստումներն էին ավելացել։ Եթե այն ժամանակ մինչև 300 աշխատատեղ էին խոստացել, ապա հիմա 400-ից ավել էին խոստանում։ Բայց կարող էր առանց անունը փոխելու նոր հայտով գալ համայնք։ Օրենսդրական բաց ունենք, որ ցանկացած ընկերություն անհաշիվ անգամներ, նույնիսկ տարին 12 անգամ կարող է մերժումից հետո հայտերով գալ և լսումներ իրականացնել, ինչը մենք տեսնում ենք Գինեվետում...

 Panorama.am-Գինեվետումհանքի բացումը ինչ հետևանքներ կունենա տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա

Օ.Դուլգարյան-Մենք այս պահին այնտեղ չենք տեսել որևէ ներկայացված ծրագիր, հանրային լսումներում միայն որոշակի պլանների ներկայացում էր։ Ասում էին՝ մենք ուսումնասիրելենք մի շարք եվրոպական ընկերությունների փորձը, որն անվնաս է և ուզում ենք այն Հայաստան բերել։ Չենք կարող ներկայացվածով կարծիք կազմել, թե ինչքան կլինի այնտեղ ազդեցությունը, բայց խոսքը գնում է բաց հանքի շահագործման մասին, իսկ այն գտնվում է քամիների գոտում և տեղի բնակիչները ականատեսն են, որ Կարմիր սարից քամին միշտ փոշին բերում է դեպի գյուղեր, այսինքն այդ փոշին տարածվելու է մեկ տասնյակ գյուղերի շառավիղով։

Ասեմ նաև, որ հայցվող տարածքն անմիջապես սահմանակից է գյուղատնտեսական նշանակության հողերին։ Այսինքը, վտանգ կա, որ ոչ միայն մարդկանց առողջության համար ռիսկեր կստեղծվեն, այլև մեծ վնաս է հասցվելու նաև գյուղատնտեսությանը, հատկապես որ այդ հատվածում մեծ այգեգործության ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև կան եվրոպայում բնակվող մարդիկ, ովքեր այդտեղ գյուղատնտեսության մեջ ներդրումներ են իրականացնում, նրանք նույնպես մտահոգված են։ Նրանք ասում են, թե ինչպես կարող է իրենց արատադրանքը մաքուր լինել և արտահանվել եվրոպական շուկա, եթե գտնվի բաց հանքավայրի ներքո, այն գրեթե բացառվում է, որովհետև իրենց ապտադրանքը բազմաթիվ փորձաքննությունների են ենթարկվում։

Տեղի բնակչությունը նաև հակված է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատել, իսկ զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունն անհամատեղելի ոլորտներ են։ Իսկ թե ինչ չափով կլինեն ռիսկերը, այդ մասին հնարավոր կլինի եզրակացնել, եթե կա հստակ ծրագիր, այնինչ, երեկ էլ գյուղացիներն այնտեղ նշում էին, որ իրնց ոչ մեկն ինֆորմացիա չէին տալիս հանքշահագործման մասին։

Ամեն դեպքում Արարատի մարզը միշտ ծանրաբեռնված է եղել։ Օդի աղտոտվածության մակարդակը միշտ բարձր է լինում, այն ծանրաբեռնված է և ցեմենտի գործարանով և ոսկու կորզման ֆաբրիկայով՝ իր ցիանիդային պոչամբարով, իսկ նոր հանքերի ի հայտ գալւ տարածքը դուրս կմղի գյուղատնտեսությունից և կդարձնի միանշանակ հանքարդյունաբերական։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր հանքերի ի հայտ գալը Արարատի մարզը կդարձնի միանշանակ հանքարդյունաբերական... Գինեվետցիները դեմ են.Օլեգ Դուլգարյան