Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է. Տիգրան Աբրահամյան
Իրավունք
12:03 15/10/2025
Հայաստան

Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր հոգևորականների ձերբակալմանը.

«Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը:

Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:

Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder