Անհայտ է Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը. Փաստաբանի ահազանգը
Իրավունք
11:40 15/10/2025
Հայաստան

Անհայտ է Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը. Փաստաբանի ահազանգը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Նրա խոսքով, այդ մասին իրենք ահազանգել են ՄԻՊ-ին, պատրաստվում են դիմել նաև ոստիկանություն։

«Խուզարկությունն ավարտվել է, Մկրտիչ Սրբազանին նստեցրել են մեքենա, ըստ երևույթին ՔԿ վարչության շենք բերելու համար, մինչ այս պահը չկա, անցել է 1.5 ժամ»,-ասաց Մ. Ֆարմանյանը։

 Նրա խոսքով, քննչական խմբի ղեկավարը նույնիսկ այս պահին չգիտի, թե որտեղ է Սրբազանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder