Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի համար Արսեն Բաբայանը ստեղծել է AntiCor-ը
Փաստաբան, իրավապաշտպան Արսեն Բաբայանը,որը «AntiCor» հակակոռուպցիոն հարթակի հիմնադիրն ու ղեկավարն է, հանդես է եկել հրապարակային համագործակցության առաջարկով։
Նա նախ մանրամասնել է՝ «AntiCor»-ը մասնագիտական անկախ հարթակ է, որը միավորում է իրավաբանների, վերլուծաբանների և հետաքննող մասնագետների ջանքերը՝ կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի համար։ Մենք չենք հանդիսանում լրատվամիջոց և այդպիսի նպատակ էլ չունենք, այլ հանդես ենք գալիս որպես փաստահեն հետազոտական և վերահսկողական հարթակ։
«Մեր գործունեության շրջանակը ներառում է՝
. պետական և քաղաքական պաշտոնյաների գույքային և ֆինանսական հայտարարագրերի վերլուծություն,
. կոռուպցիոն սխեմաների բացահայտում և փաստաթղթավորված հետաքննություններ,
. օպերատիվ տեղեկատվության հավաքում ու ստուգում՝ հատկապես այն դեպքերում, երբ հանցագործությունները փորձում են թաքցվել քաղաքական կամ տնտեսական շահերով,
. պետական մարմինների, դատական համակարգի և կուսակցությունների ֆինանսական թափանցիկության մշտադիտարկում,
.ինչպես նաև հանրային իրազեկման և իրավական կրթության ծրագրեր։
Մենք կցանկանայինք համագործակցել Ձեզ հետ՝ ապահովելու համար, որ մեր կողմից պատրաստված նյութերը, հետաքննությունները և վերլուծությունները հասնեն լայն հանրությանը։
Այդ նպատակով առաջարկում ենք՝
. մեր հրապարակումները պարբերաբար ստանալ և տարածել Ձեր լրատվամիջոցով,
.անհրաժեշտության դեպքում ստանալ թեմայի վերաբերյալ պարզաբանումներ կամ բացառիկ մեկնաբանություններ AntiCor-ի մասնագետներից,
.իսկ մենք՝ պարտավորվում ենք տրամադրել ստույգ, հավաստի և փաստաթղթային տվյալներով ապահովված տեղեկություն։
Համագործակցությունը, համոզված ենք, կարող է մեծացնել հանրային վերահսկողության արդյունավետությունը և նպաստել այն հասարակական փոփոխություններին, որոնք առանց թափանցիկության անհնար են։
Որպես համագործակցության մեկնարկ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կողմից հրապարակված երկու հրապարակումներ՝
1) Գյումրու ընտրություններում քաղաքական և արդարադատության կոռուպցիան,
2) ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ապօրինի եկամուտ է նվիրել սեփական կուսակցությանը։
Առաջարկում եմ նաև բաժանորդագրվել մեր Telegram ալիքին, որտեղ օպերատիվորեն թողարկվում են մեր հրապարակումները»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։