Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ով է Իրանում ՀՀ առևտրային կցորդը, որքան է վարձատրվելու և ինչ է անելու հայ-իրանական հարաբերությունների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2025 թվականի ապրիլի 1-ից Հայկ Նազարյանը, վարչապետի որոշմամբ, 3 տարի ժամկետով դարձավ Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նազարյանին Իրանում պահելու համար ՀՀ Կառավարությունը կլորիկ գումարներ է հատկացնում։ Ըստ կառավարության՝ ներկայում Իրանի հետ քննարկվում է համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու տարբերակներ, ինչպես նաև Հայաստանից դեպի Իրան սերտիֆիկատով արտահանումը դյուրացնելու գործընթացը. ուստի անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար Իրանում ունենալ առևտրային կցորդ։
Կառավարությունը կանխատեսում է, որ կցորդի հաստիքի ստեղծումը դրական կազդի հայաստանյան տնտեսության վրա, իրանցի ներդրողները հետաքրքրություն կցուցաբերեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և կառուցվող ինժեներական քաղաքի նկատմամբ։ Ձևակերպումները հիշեցնում են ձախողված ԱՆԻՖ հիմնադրամի տխուր և կոռուպցիայով հարուստ պատմությունը:
Այս ամենն ապահովող անձի՝ Հայկ Նազարյանի բնակության, սննդի, ուսման, ծառայողական մեքենայի համար գործադիրը հատկացնում է 28 մլն 903 հազար դրամ՝ գրեթե 76 հազար ԱՄՆ դոլար։
Հետաքրքիրն այն է, որ Նազարյանը, ըստ որոշման, ապրիլի 1-ից է նշանակվել, սակայն առևտրային կցորդի պահպանության համար պետբյուջեց գումար հատկացվել է 2025 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ի համար։
Նրա աշխատանքի վարձատրությունը հազմում է 12 մլն 754 հազար դրամ, բնակարանի վարձակալության համար հատկացվել է 4 մլն 808 հազար դրամ, Պահպանության ծախսերը կազմել են 11 մլն 340 հազար դրամ, որի մեջ ներառված է գույքի և տեխնիկայի ձեռքբերումը, կոմունալ ծախսերը, փոստային ծախսերը, կապի ծախսերը, թերթերի բաժանորդագրությունը, 3 անձի (ենթադրաբար նրա երեխաների) համար միջնակարգ ուսումնական կրթությունը, գործուղման ծախսերը և այլ ծախսեր։
Հետաքրքիրն այն է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման մասին գործնականում ոչինչ չենք տեսել, բացի այն բանից, որ ՀՀ Կառավարությունն Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» միակ ելքն է դեպի աշխարհ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։