«Մեր ձևով»-ը հայտարարեց հանրահավաքի օրն ու տեղը
Քաղաքական
17:54 15/10/2025
Հայաստան

«Մեր ձևով»-ը հայտարարեց հանրահավաքի օրն ու տեղը

«Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում նախատեսում են հանրահավք անցկացնել։

«Ժամը 16։30-ին տեղի կունենա մեր բոլորի հանարահավաքը։ Հավաքվում ենք մեր ձայնը բարձրացնելու, պահանջելու արդարադատություն, ազատություն քաղբանտարկյալներին՝ Սրբազաններին, Սամվել Կարապետյանին»,-հայտարարեց շարժման ներկայացուցիչը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց։

Հիշեցնենք, որ երեկվանից դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder