Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սարկավագները հրաժարվել են Արամ քահանա Ասատրյանի հետ պսակադրության արարողություն անցկացնել
Արամ քահանա Ասատրյանը, որի հայտարարությունների հետքերով այսօր ձերբակալվել էին Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի 13 հոգևորականներ, ստիպված է եղել միայնակ պսակադրության կարգ անցկացնել Հովհաննավանքում:
Սարկավագները, ըստ լրատվամիջոցների, հրաժարվել են նրա հետ մասնակցել պսակադրության արարողությանը:
Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե եղել են ազատության, խոսքի, իրավունքի վերաբերյալ ճնշումներ, ապա պետք է իր հայտարարությունը քննվի։
Հիշեցնենք, որ Արամ քահանան Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով: