Տեր Փառեն քահանան դուրս է եկել Քննչականից
Հասարակություն
16:44 15/10/2025
Հայաստան

Տեր Փառեն քահանան դուրս է եկել Քննչականից

Առավոտից Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում գտնվող Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս եկավ Քննչականից:

«Ազատության» հետ զրույցում հոգևորականն ասել է, որ անցած 7-8 ժամերի ընթացքում իր հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել: Տեր Փառենը նաև ասել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ ինքը վկայի կարգավիճակ ունի:

Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։

ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder