Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք
Իրավունք
18:34 15/10/2025
Հայաստան

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder